Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ներքին լվացումներ` օգուտ և վնաս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ

Ներքին լվացումներ` օգուտ և վնաս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ

2020 Հոկ 05, Երկուշաբթի

Ո՞ր դեպքերում են նշանակվում ներքին լվացումներ:
Կնոջ օրգանիզմում հեշտոցային խողովակը ստերիլ օրգան չէ: Գոյություն ունի հեշտոցային բիոցենոզ` միկրոօրգանիզմների առկայություն հեշտոցում:  Բիոցենոզը համարվում է նորմա և ապահովում է նորմալ հեշտոցային արտադրություն: Այդ պատճառով՝ առանց ցուցումների ու հետազոտության,  հեշտոցային ներլվացումների կարիք չկա:

Ինչպես մաշկն ունի իր պաշտպանական միկրոբային ծածկույթը, այնպես էլ հեշտոցի բիոցենոզն է: Այն պարունակում է  հետևյալ միկրոօրգանիզմները՝ աէրոբներ, անաէրոբներ, շատ կարևոր են կաթնաթթվային բակտերիաները (Դեդեռլեյնի ցուպիկները): Դրանք որոշակի հարաբերակցություն ունեն միմյանց նկատմամբ, որը  խախտել չի կարելի որևէ միջամտությամբ:

Միջամտությունները թույլատրվում են միայն որոշակի ցուցումներով և  բժշկի նշանակմամբ, երբ անհրաժեշտ է վիճակի ստույգ ախտորոշում:

Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը:
Կան ախտորոշման տարբեր մեթոդներ՝ սկսած քսուկներից: Տեղեկատվական ֆեմաֆլոր հետազոտության օգնությամբ իրականացվում է բոլոր մանրէների քանակական, որակական  քննություն, նաև որոշվում է ախտածին վարակների առկայությունը: Կատարվում է նաև հեշտոցային արտադրության մարէաբանական ցանքս՝ ախտածին միկրոբների առկայությունը ճշտելու համար:

Միայն այդ հետազոտություններից հետո է բժիշկը որոշում, թե կա՞, արդյոք, ներլվացումների անհրաժեշտություն:

Ո՞ր հիվանդությունների դեպքում են ցուցված ներլվացումները:
Ներլվացումները ցուցված են տարբեր ծագման (սնկային, տրիխամոնադային, գոնոկոկային) ցերվիցետների, դիսբակտերիոզի, կոլպիտների ժամանակ:
Առանց ցուցման լվացումները՝ խախտելով նորմալ միկրոֆլորան, կարող են վնասել կնոջ առողջությանը:

Ինչպե՞ս նախապատրաստվել` կատարելու ներլվացում:
Որևէ նախապատրաստում չի պահանջվում, միայն ներլվացումից առաջ չի կարելի սեռական հարաբերություն ունենալ:

Ինչպե՞ս է իրականացվում:
Կան ներլվացման համար նախատեսված հատուկ գործիքներ, որոնցով կինը կարող է տան պայմաններում ինքնուրույն իրականացնել լվացումը, բայց, իհարկե, բժշկի նշանակմամբ: Յուրաքանչյուր նշանակված դեղորայք կամ հեղուկ իրեց հետ ունեն հատուկ սարքեր, որոնցով կատարվում է ներլվացումը: Կան վիճակներ, երբ այն հատկապես պետք է իրականացնի բժիշկը՝ պոլիկլինիկայում, բայց դրանք քիչ հանդիպող վիճակներ են:
Ներկայում կան ներլվացման համար նախատեսված տարբեր պատրաստի հեղուկներ, որոնք կոնկրետ հիվանդության համար են նախատեսված:
Ներկայում ներլվացումներ ավելի քիչ են կիրառվում, որովհետև չեն համարվում բուժման հիմնական միջոց: Դրանք նշանակվում են հիմնական դեղորայքային բուժման հետ միասին:

Հնարավո՞ր է ներքին լվացումների օգնությամբ կանխարգելել հղիությունը:
Ո՛չ, հղիությունը կանխարգելելու համար ներվացում չի օգտագործվում, դրա համար կան տեղային օգտագործման հատուկ մոմիկներ:
Ներլվացման ի՞նչ հակացուցումներ կան:

Հակացուցումներն են՝ սուր վիճակները, բարձր ջերմությունը, սուր բորբոքային գործընթացները, հեշտոցի, արգանդի գոյացությունները, հայտնի կամ անհայտ ծագման արյունային արտադրությունը, դաշտանային օրերը:

Ի՞նչ վտանգներ կան:
Լվացումների ժամանակ կարող են վնասվել հեշտոցի լորձաթաղանթի պատերը, առաջացնել ճաքեր, ոչ մաքուր պայմաններում իրականացված լվացումների դեպքում` վարակի ձեռք բերել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը